Բրենդավորեք ձեր փաթեթավորումը
Մենք առաջարկում ենք մեր բոլոր հաճախորդներին փաթեթավորման լրիվ անհատականացման հնարավորություն բրենդի ճանաչելիության մեծացման և նպատակահարմար իմիջ ստեղծելու համար։ Մեր կոնստրուկտորների թիմը ձեր հետ սերտ համագործակցելով կկարողանա ճիշտ մշակել փաթեթավորման անհատականացման լուծում ձեր ապրանքի ճիշտ պատկերի ստեղծման համար։ Մենք առաջարկում ենք փաթեթավորման անհատականացման լուծումների անսահմանափակ հնարավորություններ փաթեթի վրայի խորհրդանիշից մինչև ձեր սեփական փաթեթի ստեղծումը, որը լրիվ կբավարարի ձեր բիզնեսի կարիքները ։
Մակետի ստացումը
Դիզայնը, փաթեթավորման չափերը և դրա տպաքանակն ընտրելուց հետո հարկավոր է մեզ ուղարկել առկա նյութերը վեկտորային ձևաչափով:
Մինչտպագրական գործընթաց
Մեր դիզայներները կստուգեն և կմշակեն նյութերը տեխնիկական պահանջներին և ձեր ցանկություններին համապատասխան, ապա կպատրաստեն ֆայլերը տպագրության համար։
Համաձայնեցում և հաստատում
Վերջնական տարբերակի հաստատման համար փաթեթավորման մակետները ձեզ կուղարկվեն էլեկտրոնային ձևով:
Արտադրություն
Վերջնական հաստատումից հետո մենք անցնում ենք ձեր կողմից նախընտրած դիզայնով փաթեթավորման արտադրությանը (մինչև 45 օր)։